Եվրամիության քաղաքացիական դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը կդիտարկեն այս շաբաթվանից

0
114

Եվրամիության 40 քաղաքացիական դիտորդները այս շաբաթվա սկզբին կսկսեն դիտորդական առաքելություն իրականացնել հայ- ադրբեջանական սահմանին։

Նրանք տեղակայվելու են Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

Եվրամիությունը հայտարարել է, որ դիտորդներն երկու ամսով են Հայաստանում դիտորդական առաքելություն կատարելու։  Նրանք «աջակցելու են Հայաստանի- Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը, դիտարկելով 2 կողմերի հանձնառությունը հրադադարի պահպանմանը», ինչպես նաև զեկույցներ են ներկայացնելու զինուժի տեղակայման և հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ։

Հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումն, ըստ Եվրամիության, թույլ կտա ավելի արդյունավետ աջակցել 2 կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ ԵՄ դիտորդների արագ տեղակայումն ապահովելու համար, առաքելությունը Հայաստան է ժամանում անմիջապես Վրաստանից, որտեղ ռուս-վրացական պատերազմից հետո ավելի քան 200 դիտորդ է աշխատում։