Իրանը Հայաստանի անվտանգությունը և տարածաշրջանի անվտանգությունը համարումէ իր անվտանգությունը․Աբդոլլահիան

0
463

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:

Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում հյուպատոսություն բացել: Իսկ այս տարվա օգոստոսի նշանակվել էր գլխավոր հյուպատոսը, ընտրվել շենքը:

May be an image of 9 people, people standing and outdoors

Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Հայաստանի արտգործնախարարն կարևորելով Կապանում հյուպատոսարանի բացումը՝ ընդգծեց. «Բարձր ենք գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»:

May be an image of 12 people, people standing and outdoors

Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը». «Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

May be an image of 10 people, people standing and outdoors

Իրանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս, և իրանական կողմը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել այս տարանցիկ ուղին զարգացնելու համար:

No photo description available.