«Հայաստան եմ այցելել ճանապարհային քարտեզ սահմանելու համար». Իրանի ԱԳ նախարար (տեսանյութ)

0
477
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսական համագործակցությանը, կարևորվել է առևտրաշրջանառության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային միջավայրի շուրջ: Վարչապետը կարևորել է իրանական կողմի հստակ գնահատականները և ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ գործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: