Տասը հայ գերի վերադարձել է Հայաստան
Եվրամիության հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հայ 10 ռազմագերիների վերադարձը Հայաստան: Իր Թվիթերում նա լուսանկարներ հրապարակելով նա գրել է, որ ուրախ է, որ կարողացավ հայրենադարձել 10 հայ զինծառայողի հույս հայտնելով, որ երկու երկրների հետ կկառուցի արդյունավետ հանդիպումներ:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայողների վերադարձի մասին: Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Բրյուսելում դեկտեմբերի 14-ին: