«Fly One Armenia»-ն թռիչքներն սկսեց դեպի Լիոն չվերթով

0
687

«Fly One Armenia» նորաստեղծ ավիաընկերությունն այսօր կատարել է Երեւանից իր առաջին թռիչքը դեպի ֆրանսիական Լիոն։

«Fly One Armenia»-ը ծրագրում էր օրական 2 չվերթ իրականացնել Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան ուղղությամբ, սակայն ամսի 15-ի ու 16-ի թռիքչների չեղարկումից հետո դեկտեմբերի 17-ին օպերատորը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ դեկտեմբերի 20-ից մինչեւ գալիք տարվա հունվարի 31-ը Երեւանից դեպի Ռուսաստան նախատեսված թռիչքները չեղարկվել են։ Մոսկվայից բացի «Fly One Armenia»-ն ծրագրում է շահագործել նաեւ Երեւան-Կրասնոդար-Երեւան ուղղությունը։

«Fly One Armenia»-ն նախատեսում է թռիչքներ կատարել Երեւանից դեպի Մոսկվա («Վնուկովո»), Կրասնոդար, Թեհրան («Իմամ Խոմեյնի»), Լիոն, Թել Ավիվ, Թբիլիսի, Ստամբուլ, որոնց տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Հայտարարվել է դեպի Մոսկվա օրական 2 չվերթի, դեպի Ստամբուլ՝ շաբաթական 3 չվերթի, իսկ մյուս ուղղություններով՝ շաբաթական 2 չվերթի մասին: