Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող

0
682

Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է  «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում։ 14 ամյա Մալենան ներկայացել է «Քամի Քամի» երգով։ Նա վաստակել է 224  միավոր։ Այս տարի երգի մրցույթն անցկացվում էր Ֆրանսիայում։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր, ներկայացուցիչները ելույթ ունեցան հետևյալ հերթականությամբ՝ Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Հայաստան, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։

218 միավորով երկրորդը Լեհաստանն է, 187 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան:

Հայաստանը երկրորդ անգամ է հաղթում մանկական Եվրատեսիլում: