Թուրքիայի ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին

0
466

Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական ընկերության տնօրեն Դերյա Քյոմուրջուն հրապարակել է կազմակերպության իրականացրած վերջին հարցումների արդյունքները:

Դրանցից երևում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին բավարար չէ առաջիկա ընտրություններում վերընտրվելու համար: Մասնավորապես հարցվածների 58%-ն ասել է, որ այլևս երբեք չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին: Հարցվածների միայն 30%-ն է ասել, որ միանշանակ ընտրելու է Էրդողանին:

«Թուրքիան ինչպե՞ս է կառավարվում» հարցին քաղաքացիների 63.7%-ը պատասխանել է՝ վատ: 12.4%-ը կարծիքով ոչ լավ է կառավարվում, ոչ՝ վատ: Միայն 23.1%-ն է կարծում, որ լավ է կառավարվում:

«Ո՞վ կարող լավ կառավարել տնտեսությունը» հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 46.3%-ը պատսխանել է՝ ընդդիմությունը: 35%-ի կարծիքով էլ իշխանությունը լավ կկառավարի: Իսկ 10.1%-ն էլ կարծում է, որ ոչ մեկն էլ լավ չի կառավարի:

Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրությունները։