Վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին (տեսանյութ)

0
381
Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել մեր երկրում ինտելեկտուալ այս մարզաձևն ավելի զարգացնելու համար։
Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ արձանագրված է, որ ՀՀ ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Премьер-министр Никол Пашинян принял представителей мужской сборной Армении, завоевавшей серебряные медали на 44-й Всемирной шахматной олимпиаде (12 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2022
Վարչապետն ընդգծել է՝ սա ռազմավարական նպատակ է, և կառավարությունը պատրաստ է շախմատիստների աջակցությամբ և խորհրդով անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել նպատակին հասնելու համար։
«Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»,- ասել է Փաշինյանը։