Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) Twitter-ում իր հրապարակած տեսանյութին կից կրկին զգուշացրել է՝ «Իրանը վճռականորեն հանդես կգա տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանն ուղղված ցանկացած ծրագրի դեմ»։
Կորպուս հրապարակած տեսանյութը, պարունակում է Թուրքիային և Ադրբեջանին հրթիռակոծման մի քանի պատկեր՝ նախազգուշացնելով նրանց, որ «Իրանի և Հայաստանի միջազգային սահմաններ ներխուժելու դավադրության» դեպքում նրանց կպատասխանի «ուժ կիրառելով»։
euronews-ի այս կապակցությամբ հրապարակած լրատվությունը
Տեսանյութը, որը սկսվում է բորենիների վրա հարձակվող առյուծի կադրերով, շարունակվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերի մի հատվածով, որտեղ նա ընդգծում է միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտության և Իրանի սահմանների մոտ «ահաբեկիչների» բացակայության մասին արտահայտություններով։ Ելույթը հետ ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի քարտեզը։
Բազմաթիվ հրթիռների արձակման տեսանյութը հեռարձակելիս, իրանցի զինվորական հրամանատարը «սահմանների աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությունը» հայտարարում է անընդունելի և «Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ»: Կարմիր գիծը, որը ցուցադրվում է այս տեսանյութում Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանն է։