Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի գործով 50 մարդ է ձերբակալվել։
Նա նշել է, որ հետաքննության շրջանակն ընդլայնվում է։
Նշվում է, որ պայթյունի կազմակերպիչը ձերբակալվել է։ Ձերբակալվել են նաև նրանք, ովքեր առնչություն ունեն գորժի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։
Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն վերագրում է Քրդական աշխատավորական կուսակցության Սիրիայի մասնաճյուղին, մինչ այդ կազմակերպությունը կտրականապես հերքում է իր դերակատարությունը։