Կոստանդնուպոլսում (Ստամբուլում) տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածների թիվը հասել է 50-ի

0
460

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի գործով 50 մարդ է ձերբակալվել։

Նա նշել է, որ հետաքննության շրջանակն ընդլայնվում է։

Նշվում է, որ պայթյունի կազմակերպիչը ձերբակալվել է։ Ձերբակալվել են նաև նրանք, ովքեր առնչություն ունեն գորժի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն վերագրում է Քրդական աշխատավորական կուսակցության Սիրիայի մասնաճյուղին, մինչ այդ կազմակերպությունը կտրականապես հերքում է իր դերակատարությունը։