Հայաստանը դիմել է Վրաստանին ծովային տրանսպորտն օգտագործելու համար

0
135
Հայաստանի՝ Վրաստանին դիմելու պատճառը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին միակ անցակետի ծանրաբեռնվածությունն է։
Հայաստանի կառավարությունը դիմել Է Վրաստանին բեռնափոխադրման համար նավահանգիստներն օգտագործելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է լաստանավային անցման արագ գործարկման մասին, որը կապելու է վրացական սևծովյան Փոթիի նավահանգիստը Ազովի ծովի ռուսական «Կովկաս» նավահանգստի հետ։