«Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնում հյուրընկալվել է արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը

0
683

«Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը այսօր հյուրընկալել է Հունաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանին։ Այս կապակցությամբ Կենտրոնը տարածել է լրատվություն։

 

Այսօր «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնում հյուրընկալեցինք Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանին:

Հանդիպմանը ներկա էին տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ՍԴ Հնչակյան կուսակցության, Հայկական ժողովրդային շարժման պատասխանատուներ, Հայ-հունական ուսումնասիրության կենտրոնի և Հունաստանի հայերի միության նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ և Հունաստանում սովորող հայ ուսանողներ:

Օրվա անակնկալը Հունաստանի հայոց թեմի երկար տարիների առաջնորդ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ուղիղ առցանց տեսակապն էր Ս․ Էջմիածնից: Սրբազան Հայրն օրվա առիթով իր ողջույնի խոսքը, օրհնանքն ու բարեմաղթանքները փոխանցեց դեսպան Մկրտչյանին և այնուհետ լուսաբանեց «Հայաստան» կենտրոնի ստեղծման և հանուն համահայկական նպատակների Սփյուռքի երրորդ և չորրորդ սերնդի նվիրումների և զոհողությունների մասին:

«Հայաստան» կենտրոնի ներկայացուցիչներն իրենց և ներկաների անունից բարի գալստյան խոսք ուղղեցին պրն. Մկրտչյանին և շնորհակալություն հայտնեցին Սրբազան հոր հատկանշական բացատրությունների և խորհուրդների համար:

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ողջունելով ներկաներին հանգամանալից կերպով անդրադարձավ իր առաքելության, Հայաստան- Հունաստան, Հայաստան- Սփյուռք հարաբերույունների և դեսպանության մոտակա ծրագրերի մասին։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը պատասխանեց ներկաների հարցումներին, որին հետևեց մտերմիկ զրույց: