ՀՅԴ-ն աշխատում է ՀՀ պետական շահերի դեմ, դա դավաճանություն է. Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյան

0
960

ՀՅԴ-ն աշխատում է ՀՀ պետական շահերի դեմ, դա դավաճանություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանի խոսքով՝ ՀՅԴ-ն 25 տարի մասնակից է եղել Հայաստանի քայքայմանն ու կեղեքմանը․ «Այսօր աշխարհում, բացի ՀՅԴ-ից, ոչ ոք չի բողոքում, որ Հայաստանը ժողովրդավարական առաջընթաց է գրանցել» Ամփոփելով Սիրիա կատարած այցի արդյունքները, Սինանյանը տեղեկացեց, որ Սիրիայի ու Հալեպի հանդիպմանը եղան երիտասարդներ, որոնք խոստովանեցին ՀՅԴ-ից էին և տղաներին պատրաստված տեքստեր էին տվել․ «ՀՅԴ երիտասարդները Սփյուռքում տոքսիկ ինֆորմացիաներ են ստանում Հայաստանից»:

Սինանյանը կարծում է, որ այսօր Սփյուռքը պետք է հարգի հայ ժողովրդի ընտրությունը: