Սա այլանդակություն է. Դրսում տեսնում են՝ հայերն իրար ներսից քանդում են․ Մովսես Քեշիշյան

0
847

Երևանի «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Իրանի «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզ»-ի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը անընդունելի է համարել Սփյուռքին ներքաշել Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Նա հատկապես քննադատել է ՀՅԴ-ին՝ Սփյուռքին Հայաստանի ներքաղաքական կյանքում ներքաշելու համար:
Քեշիշյանն ընդգծել է՝ Սփյուռքում գործող բոլոր կուսակցությունները և քաղաքական խմբավորումները նրա 5 տոկոսն անգամ չեն կազմում, այնպես, որ նրանք և իմասնավորի ՀՅԴ-ն, կարող են խոսել ընդամենը միայն իրենց կուսակցության անունից:

«Արաքս նյուզ»-ի խմբագիրը շեշտել է՝ Սփյուռքը միշտ էլ Հայաստանին նայել է որպես բնօրրան, և աջակցել է նրա զարգացմանը, բարգավաճմանն ու ծաղկմանը: Այսինքն միշտ եղել է նրա պետականության կողքին: Այդպես է եղել թե՛ անցյալում՝ Խորհրդային Հայաստանի օրոք, և թ՛ այսօր: