Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են։

0
405

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպություն` քննարկելու հայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու թեման:
Նկատի ունենալով ԵՀԻԿ-ի վերջին նախաձեռնությունը` ամբողջական և մասնակի կրթաթոշակներ հատկացնել Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցում ինչպես հայ, այնպես էլ այլ երկրների ուսանողների համար, Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց ԵՀԻԿ` քննարկելու այդ հնարավորությունը` ԵՀԻԿ–ի կրթության գծով գլխավոր տնօրեն տիկին Պանորեա Սպիլիոպուլուի և մարքեթինգային հաղորդակցության գծով տնօրեն տիկին Սանդրա Մանիուդակիի հետ։

Հանդիպման ընթացքում ԵՀԻԿ ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը (www.elgs.eu)` միջազգային համալսարանական դպրոց է, ղեկավարում է ԵՀԻԿ-ի կողմից` կենտրոնանալով Եվրոպական իրավունքի և կառավարման վրա` մասնավորապես երեք մասնագիտացո ինչւմների շուրջ` քաղաքագիտություն, հանրային կառավարում և միջազգային հարաբերություններ: Դպրոցն առաջարկում է բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ինչպես նաև գիտական աստիճաններ` մինչև դոկտորանտուրայի մակարդակ: Քանի որ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը ցանկանում է ընդլայնվել` ներկայացված լինելով ավելի շատ լսարաններում կրթաթոշակներն ուղղված են մի շարք երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը:

ԵՀԻԿ ներակացուցիչները տեղեկացրեցին Հայաստանի դեսպանին, որ 2022 թվականին դպրոցը տրամադրել է 20 մասնակի և 20 ամբողջական կրթաթոշակ` Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցի բակալավրիատի համար և հավասարաչափ քանակությամբ կրթաթոշակներ` դպրոցի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի համար: Ուսուցումը կարող է լինել ինչպես հեռավար, այնպես էլ ուղիղ, ֆիզիկական մասնակցության ձևով: Միաժամանակ, Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը հնարավորություն է ընձեռում զուգահեռ ուսուցման. լինելով մեկ այլ կրթական հաստատության ուսանող հնարավորություն է ընձեռվում հաճախելու Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցի դասընթացներին: Ապագա ուսանողները պետք է դիմեն առցանց` elgs.eu հասցեով` իրենց դիմումի ձևի մեջ նշելով, որ ցանկանում են հայերի համար նախատեսված ուսանողական կրթաթոշակ ստանալ: Դիմելու իրավունք ունեն բոլոր հայազգի ներկայացուցիչները, ներառյալ Սփյուռքի: Դասընթացները կանցկացվեն անգլերենով։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ԵՀԻԿ- ին առաջարկի համար` խոստանալով փոխանցել դպրոցի ու առաջարկվող կրթաթոշակների մասին տեղեկությունը Հայաստան, ինչպես նաև խրախուսել ուսանողներին դիմել ծրագրին:
Դեսպանը նշեց, որ Հայաստանում քաղաքագիտության, հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների ու Եվրոպական իրավունք առարկաների դասընթացներին մասնակցողների թիվը բավական բարձ է` կարծիք հայտնելով, որ հայաստանյան բուհերը և հայ ուսանողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի նկատմամաբ: