Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպում է կարևոր միջոցառում

0
1430

Երկուշաբթի, ապրիլի 4-ին, ժամը 19:00-ին, «Աթենքի լրագրողների միության» կենտրոնական սրահում (Ακαδημίας 20) տեղի է ունենալու Կարևոր միջոցառում, որը կազմակերպել է Հունաստանում ՀՀ դեսպանությությունը, Աթենքի լրագրողների միության հովանավորությամբ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես գալու ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանը և Աթենքի լրագրողների միության նախագահ տիկին Մարիա Անտոնիադուն, իսկ օրվա հիմնական բանախոսն է Աթենքի Ազգային և Կապոդիստրիասի անվան համալսարանի թուրքագիտական ամբիոնի դոցենտ, ֆրանսացի պրոֆեսոր, պարոն Էրվե ժորժելենը:

Երեկոն Զմյուռնիայի աղետի 100 ամյակին նվիրված միջոցառումների առաջինն է «Զմյուռնիա. հունական քաղաք, հայկական քաղաք» խորագրով:

Միջոցառումը համակարգելու է Աթենքի լրագրողների միության կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ պարոն Գրիգոր Ցակիձյանը: