Հունաստան. «Մեր քաղաքապետարանի համար հրամայական է հուշարձանի հիմնումը այն հարյուրավոր հայերի համար, ովքեր Մուշից եկել են Հունաստան և աշխատել Կորնթոսում». Եվանգելոս Կոկկինոս

0
378

Հայ աշխատավորների ներդրումը Իսթմուի ջրանցքի շինրարության գործում

«Մեր քաղաքապետարանի համար հրամայական է հուշարձանի հիմնումը այն հարյուրավոր հայերի համար, ովքեր Մուշից եկել են Հունաստան և աշխատել Կորնթոսում»։

Հունական «Կորնթոսի ձայն» թերթում լույս է տեսել Եվանգելոս Կոկկինոսի «Հայ աշխատավորների ներդրումը Իսթմուի ջրանցքի շինրարության գործում» հետաքրքիր պատմական հոդվածը, որում նկարագրվում է Մուշից Հունաստան եկած մոտ 1400 հայ բանվորների աշխատասեր համբավը։

May be an image of 1 person, map, magazine, newspaper, crossword puzzle, calendar and text that says 'Αυγογστον 2023 ΦΩΝΗ HΣ ΚΟΡΙΝΟΙΑΣ Εξω από δόντια Όλα παραγραφούν τόπο; Seλiමa Δημοσιεύματα που μετράνε Bovnά ιστορία: συμβολή των Αρμένιων εργατών στα έργα της Διώρυγας του Ισομού Επιτακτική Δήμο δημιουργία μνημείου για τους εκατοντάδες Αρμένιους anó στην Κόρινθο ΕυάγγελουΔ. Κόκκινου ΕΤΣΙ ΤΑ ΒΛΕΠΕΙ ζητάει ισονομία πάταξη τυχόν'Հոդվածում պատմական անդրադարձ է արվում այն մասին, թե ինչպես են 1882 թվականին քարագործներով հայտնի Մուշ քաղաքից մի խումբ աշխատավոր հայեր եկել Հունաստան՝ աշխատելու որպես հմուտ վարպետներ։

«Նրանց առաջին խումբը բաղկացած էր 500 հոգուց։ Սակայն երբ ջրանցքի համար աշխատուժի պահանջարկը մեծացել էր, Մուշից ավելի շատ արհեստավորներ են կանչվել։ 2500 հայտնի բանվորներից մոտավորապես 1400-ը Մուշից եկած հայեր էին, որոնք մնացել և աշխատեցել են մինչև կառուցման գործի ավարտը։ Նրանց մեծ մասը գտնվում էր Լուտրակիի շրջանում»։Այս մանրամասները «Կորնթոսի ձայնին» հայտնել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն․ Տիգրան Մկրտչյանը։ «Մուշի հայերը նաև մեծ ներդրում են ունեցել 1875 թվականին Ալեքսանդրոպոլի տարածքում Սալոնիկ-Կոստանդնուպոլիս երկաթուղային գծի կառուցման գործում, որն այն ժամանակ որպես Օսմանյան կայսրության մաս կոչվում էր Դեդե Ագած»,— հավելել է դեսպանը։

No photo description available.Դեսպան Տիգրան Մկրտչյան

Հարկ է նշել, որ հայ աշխատավորների մասին հետաքրքիր նկարագրություններ կան ժամանակին լույս տեսնող թերթերում, ինչպես օրինակ 1897 թվականի մայիսի 10-ի «Էստիա» թերթում, որտեղ անդրադառնալով հայերի աշխատասիրությանը՝ հետաքրքիր կերպով նկարագրվում է նաև նրանց արտաքին տեսքը՝ որպես լայն ուսերով ու աշխատասեր, ջանասեր ու տքնաջան մարդիկ, ինչպես նաև հագուստը և կազմվածքը։ Բացի աշխատասեր վարպետներ լինելուց, հայերը նաև ակտիվ գործունեություն են ծավալել երկրի հասարակական գործում, ինչի մասին վկայում են ժամանակին գրված հուշատետրերը։

«Պատմական արխիվը պարզ ապացույց է այն մասին, որ Հունաստանի շենացման գործում մեծ է բազմաչարչար հայ ժողովրդի ներդրումը, այն ժողովրդի, որն այսօր անցնում է նոր «Գողգոթա»-ի միջով՝ գտնվելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի շարունակական ագրեսիայի ներքո և 7 ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման արդյունքում ստեղծված հումանիտար աղետի գոտում։

Նվազագույնը, որ մենք կարող ենք անել Կորնթոսի մեր հայ եղբայրներին մեծարելու համար, հարյուրավոր աշխատավորների պատվին կազմակերպել Իսթմուսի ջրանցքում հուշարձանի տեղադրման միջոցառում, որպեսզի երբեք չմոռացվի նրանց կարևոր ներդրումը մեր երկրի զարգացման գործում»,—ամփոփում է հոդվածագիրը։