Հարգանքի տուրք Եռաբլուրում…. Օգոստոսի 7-ը Նորագույն ազատագրական պայքարի նահատակների օրն է

0
552

Հարգանքի տուրք Եռաբլուրում

May be an image of 8 people and the Tomb of the Unknown Soldier

 

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի նահատակների օրվա առիթով Հայկական ժողովրդային շարժումի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել ԱՍԱԼԱ-ի և Նորագույն ազատագրական պայքարի բոլոր նահատակների հիշատակին:

May be an image of 14 people

Եռաբլուրի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրի տարածքում կատարվել է հոգեհանգստյան հատուկ կարգ, հանդիսապետությամբ Սբ. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան Արքեպիսկոպոս Գալփակյանի:

May be an image of 13 people, flute, harp, clarinet, violin, speaker and monument

Սրբազանը խոսեց 7 օգոստոսի պատգամի մասին, Նորագույն ազգային ազառագրական պայքարով Սփյուռքից՝ Հայաստան հայ ժողովրդի ապրած  զարթոնքի և ոգևորության, նահատակների նվիրումի և զոհողության գնով հայության նվաճած քաղաքական արդյունքների մասին, և պայքարի թողած ազդեցությունը Հայոց պետականության կայացման վրա:

May be an image of 4 people, harp and monument

Օգոստոսի 7-ի հանդիսությանը ներկա էին պատանի և երիտասարդ հայրենապաշտպան կամավորներ, ովքեր եկել էին հարգելու իրենց երեցների նվիրումն ու զոհողությունը:

May be an image of 6 people and text

Հիշատակի հանդիսությանը ներկա էին նաև Նորագույն ազատագրական պայքարին մասնակցած նախկին քաղբանտարկյալներ, նահատակների ընտանիքներ, հարազատներ և երկրպագուներ:

May be an image of 6 people, the Tomb of the Unknown Soldier and text

May be an image of 14 people and text

May be an image of 6 people and text

May be an image of 14 people