Հունա-հայկական բարեկամության ընկերակցության հայտարարությունը

0
105

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ մահապատիժ իրագործելու վերաբերյալ
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը և կոչ է անում անհապաղ բացահայտել և պատժելու մեղավորներին։
Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը ողջունում է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունների Արտաքին գործերի նախարարությունների դատապարտող հայտարարությունները և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի կողմից, Անկարայի աջակցությամբ իրագործված ռազմական հանցագործությունները, ինչպես որ դա երևում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից:
Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Բաքվի վերջին ռազմական գործողությունները նպատակ ունեն ահաբեկելու հայ ժողովրդին և հնարավոր է հող նախապատրաստեն՝ Հայաստանի վրա ընդհանուր հարձակում իրագործելու համար: Հունաստանը և միջազգային հանրությունը պարտավոր են վերջ տալ այդպիսի ձգտումներին՝ թույլ չտալով ադրբեջանցիներին և վերջիններիս թուրք դաշնակիցներին ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը, որը սկիզբ է առել է 1895-1896 թվականներին՝ Սուլթան Աբդուլ Համիդից, շարունակվել է երիտթուրքերի կողմից՝ 1909 և 1915-1916 թվականներին և Մուստաֆա Քեմալի կողմից՝ 1922-1923 թվականներին:
Հունա-հայկական բարեկամության ընկերակցություն
Աթենք 06/10/2022