Մոսկվան Բրյուսելին մեղադրում է հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն գնով միջամտելու համար

0
443

Մոսկվան Բրյուսելին մեղադրում է հայ-ադրբեջանական կարգավորմանը ամեն գնով միջամտելու համար:

«Մենք, ցավոք, տեսնում ենք ԵՄ-ի հերթական փորձը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է» հավելել է Զախարովան: