Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիյակոս Միցոտակիսի հանդիպումից հետո խոսել է Ռուսաստան- Հունաստան հարաբերությունների մասին:
Պեսկովը Հունաստանին առաջարկել է Ռուսաստանի հետ համագործակցության առումով որպես օրինակ ունենալ Թուրքիային, որը նույնպես լինելով ՆԱՏՕ-ի անդամ, կարողանում է փոխշահավետ համագործակցություն ունենալ Մոսկվայի հետ:
«Մենք փորձում ենք զարգացնել մեր հարաբերությունները մինչև այն մակարդակը, որին պատրաստ կլինի Հունաստանը»,- ասել է նա:
Պեսկովն ասել է. «Չնայած Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելուն՝ մեր միջև զարգացած ռազմական ու տեխնիկական համագործակցություն կա: Մենք Թուրքիայի հետ համատեղ նախագծեր ենք ծրագրում, քանի որ չնայած ՆԱՏՕ-ի անդամությանը` այդ երկիրը որոշում կայացնելու հարցում բավականին անկախ է: Որովհետև դա համապատասխանում է նրանց ազգային շահերին»: