Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

0
501

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որը կազմակերպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը, ապա մեկնարկել են պանելային քննարկումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին հանդես կգա ելույթով:

Երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր երկրի ներկայացուցիչներ, հասարակական և կազմակերպություններ: Հատկանշական է, որ Էրդողանը չի հրավիրվել կազմակերպված միջոցառմանը։
Քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքները, կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր: