«Ռիա Նովոստին» տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն ու ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրադրությունը։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումներն ու պայթյունավտանգ իրավիճակը։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
«Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում էր ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ, ինչն այսօրվա ադրբեջանական կողմի սադրանքնեն ապացուցում են հակառակը։