ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հունաստան

0
646

Պաշտոնական այցով Հունաստան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։