Ս.թ. մայիսի 7-ին Սիրիա կատարած այցի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Հալեպում տեղակայված Հայաստանի Հանրապետության մարդասիրական առաքելության կենտրոն:
Զարեհ Սինանյանը խմբի ղեկավար Կարեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել իրականացված գործունեության հետ:
Ներկաները բարձր են գնահատել հումանիտար առաքելության շրջանակներում կատարված աշխատանքները: