Եւրոպայի Արեւելեան֊Ուղղափառ առաջնորդների հանդիպմանը մասնակցելու համար Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ.Խորեն Վրդ. Առաքելյանը մեկնեց Գերմանիա

0
737

Մայիս 4֊6֊ը Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ.Խորեն Վրդ. Առաքելյանը աշխատանքային այցով մեկնեց Գերմանիաի Հէօքսթէր գիւղաքաղաք մասնակցելու Եւրոպայի Արեւելեան֊Ուղղափառ առաջնորդների հանդիպմանը։

Ղպտի֊Ուղղափառ վանքում սկսուեց Եւրոպայում պաշտօնավարող արեւելեան֊ուղղափառ եպիսկոպոսների եւ առաջնորդների երկօրեայ խորհրդակցական հանդիպումը, որը վայելում է իրենց եկեղեցիների եկեղեցապետերի օրհնութիւնն ու հովանաւորութիւնը։

Հանդիպմանը մասնակցում են Ղպտի֊Ուղղափառ Եկեղեցու Գերմանիայի առաջնորդներ Անբա Դամիան եւ Անբա Միքայէլ եպիսկոպոսները, Հռոմի առաջնորդ Անբա Բառնաբա եպիսկոպոսը, Անտիոքի Ասորի֊Ուղղափառ Եկեղեցու Հոլանդիայի առաջնորդ Պոլիկարպոս Այդին մետրոպոլիտը, Գերմանիայի առաջնորդ Մաթիաս Նայիշ Արքեպիսկոպոսը։

Հայ Առաքելական Եկեղեցու կողմից մասնակցում են նաեւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ Եպս. Իսախանեանը Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը, Բալթեան երկրների թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վարդան Եպս. Նաւասարդեանը, Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Տիրան Եպս. Պետրոսեանը, Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Հոգշ. Գրիգոր Վրդ. Խաչատրեանը, Յունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Խորէն Վրդ. Առաքելեանը։

Առաջնորդների հանդիպումը սկսուեց Ղպտի֊Ուղղափառ Սբ. Պատարագով, որից յետոյ ընթերցուեցին Արեւելեան֊Ուղղափառ եկեղեցապետերի ուղերձները։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի անգլերէն ուղերձը ընթերցեց Տիրան Սրբազանը։

Երկօրեայ նիստերի ընթացքում Արեւելեան֊Ուղղափառ եկեղեցիների առաջնորդները խորհրդակցեցին եկեղեցիներին յուզող զանազան հարցերի մասին եւ քննարկեցին մարտահրաւէրները միասնաբար դիմագրաւելու հնարաւորութիւնները։ Ընտրվեց Եվրոպայի Արեւելեան֊Ուղղափառ եկեղեցիների համակարկող խորհուրդ որի ատենապետ ընտրվեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամեանը, ով առողջական հարցերի պատճառով ժողովին կը մասնակցեր հեռահար։

Դիւան Առաջնորդարանի