«Սքանչելիքը վտանգված է». Փայլանն այցելել է Վանի հայկական խոնարհված վանքեր ու եկեղեցիներ

0
169

«Վան քաղաքի մեջ կար 500 վանք և եկեղեցի, դրանցից այսօր ոտքի է միայն 50-ը», – ասում է Գարո Փայլանը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն այցելել է Մուշի և Վանի հայկական վանքեր ու եկեղեցիներ։ «Դրանք վերականգնելու, նորոգելու գլխավոր պատասխանատուն, անշուշտ, Թուրքիայի կառավարությունն է։ Սակայն, որպես հայ ժողովուրդ, պետք է հիշենք մեր ժառանգությունը, պետք է հետամուտ լինենք դրանց վերականգնմանը», – հրապարակած տեսանյութով ասել է Փայլանը:

Վանա լճի բարձունքին կանգնած՝ Փայլանը ցույց է տվել Գանձակի Սուրբ Թովմաս վանքը, նշել, որ այդ սքանչելիքը ևս վտանգված է, ցուցադրել վանքին կից գերեզմանատունը՝ գանձագողերի կողմից ավերված։

Գարո Փայլանը կոչ է արել աշխարհի բոլոր հայերին «միասնաբար պատասխանատվություն ստանձնել և նորոգել այս վանքերը, որպեսզի ապրի մեր մշակույթը»։