Լավրովի եւ ՄԱԿ մեկնող 55 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են

0
447

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են, թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

«Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին», – ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում:

Ըստ 1947 թվականի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն հայտարարում է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքականության» նկատառումներով: