Վարչապետը ներկա է գտնվել Արգավանդ Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը

0
254

Կառուցվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք:

Ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության միջև։ Պայմանագրի արժեքը 26 մլն դոլար է։ Աշխատանքները մեկնարկվել են 2019-ի սեպտեմբերի 6-ին: