Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

0
516

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Խարդալիաս Նիկոսի գլխավորությամբ հունիսի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Խարդալիաս Նիկոսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրույթներին, ինչից հետո պարոն Խարդալիաս Նիկոսը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: