Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի՝ սարգավագ ձեռնադրվելու 60, և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու 50-ամյակը:
Իսկ ճիշտ փետրվարի 14-ին, լրացավ Սրբազան Հոր եպիսկոպոսական ձեռնադրության, օծում ստանալու և Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ նշանակվելու 40-ամյակը:
Այս բոլոր առիթների կապակցությամբ մեր սրտագին շնորհավորանքներն հղելով Սրբազան Հորը, հպարտությամբ պիտի արձանագրենք, որ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը եղավ ու մնում է սփյուռքյան երկունքից ծվնած հայկական նորագույն ազատագրական պայքարի ջատագովն ու հովանավորը, և մշտապես պիտի դասվի այն եզակի հոգևորականների շարքում, որոնք ոչ միայն բարձրաձայնեցին հայոց պահաջատիրության մասին, այլ նաև քաջաբար կանգնեցին նրա կողքին:
———————-
Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը (ավազանի անունով Ժիրայր)։ Ծնվել է 1941թ. հոկտեմբերի 12-ին, Բեյրութում:
1960 թ.-ին Եկեղեցուն և ազգին ծառայելու ոգին նրան մղել է ընդունվել Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան, որը ավարտել է 1964թ. –ին` գերազանց գնահատականներով:
1963 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1965 թ.-ի հունվարի 10-ին օծվել կուսակրոն քահանա:
1968 թ.-ին նշանակվել է Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
1973թ. մարտին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ:
1977թ. Վեհափառ Հայրապետի կողմից նշանակվել է Հայ Եկեղեցու մնայուն ներկայացուցիչ Եվրոպայի Եկեղեցիների խորհրդում և եղել է այդ կառույցի կենտրոնական վարչության, նաև Իսլամական աշխարհի հետ կապերի հանձնաժողովի անդամ և այդ պաշտոնը վարել է մինչև 2011 թվականը:
Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը 2011 թվականին՝ հանգստի կոչվելուց անմիջապես հետո, որպես օրինապահ հոգևորական, Սբ. Էջմիածնի Եպիսկոպոսական ժողովի օրենքի համաձայն, վերադառնում է Մայր Աթոռ և մինչև օրս էլ մնում է այնտեղ: