Արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

0
726
Փետրվարի 17-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Հունաստանի ԱԳ նախարարը շնորհավորեց դեսպանին իր առաքելությունը մեկնարկելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ։ Նիկոս Դենդիասն ասաց, որ հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են գտնվում և միայն դրական դինամիկա պետք է ակնկալել այդ առումով։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց իր առաքելության հիմնական ուղղությունները։ Դեսպանը նշեց, որ առկա քաղաքական ակտիվ երկխոսությանը, ռազմական համագործակցությանը զուգահեռ լայն հնարավորություններ կան խորացնելու երկկողմ տնտեսական կապերը, գիտակրթական և մշակութային շփումները, ինչպես նաև խորհդարանական դիվանագիտությունը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց տարածաշրջանային զարգացումների շուրջ Հայաստանի դիրքորոշումները։