Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որը կազմակերպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը, ապա մեկնարկել են պանելային քննարկումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին հանդես կգա ելույթով:
Երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր երկրի ներկայացուցիչներ, հասարակական և կազմակերպություններ: Հատկանշական է, որ Էրդողանը չի հրավիրվել կազմակերպված միջոցառմանը։
Քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքները, կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարցեր: