Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը

0
585

«Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ռшզմшվшրшկան նշանակության նոր նախագիծն, այսպիսով, իրականություն դարձավ։ Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինվшծ է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների ջանքերով։

Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշ-նшմnւն լավ ճանաչող սերունդ։

Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռшզմшքшղшքական և անվտшնգային մшրտшհրшվերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտшնգային uպшռնшլիքների չեզոքացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: