Եռաբլուրում նշվելու է Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրը

0
779

Օգոստոսի 7-ը Հայկական նորագույն ազգային ազատագրական պայքարի նահատակների օրն է: Այդ առիթով կիրակի՝ օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին Երևանի, Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրի տարածքում, կատարվելու է հատուկ Հոգեհանգստյան կարգ, հանդիսապետությամբ Սբ. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան Արքեպիսկոպոս Գալփակյանի:
Արարողության ավարտին ծաղիկներ են մատուցվելու ԱՍԱԼԱ-ի նահատակների շիրիմներին: