Էրդողանի թիկնազորի համար օրական ծախսվում է ավելի քան 60.000 դոլար

0
615

Թիկնազորը պաշտպանում է նաև նրա ընտանիքը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար 2021-ի առաջին 10 ամսում ծախսվել է 262.5 մլն թուրքական լիրա (18.5 մլն դոլար)։

Դա պատկառելի գումար է կազմում մանավանդ վերջին շաբաթների թուրքական լիրայի մի քանի տասնյակ տոկոսանոց արժեզրկումից հետո: Ստացվում է, որ Թուրքիայի նախագահի թիկնազորի ամսական միջինը ծախսը եղել է 26 մլն լիրա, օրական՝ 870 հազար (61.5 հազար դոլար):

Էրդողանի թիկնազորի թվաքանակը խիստ գաղտնի է պահվում: Թվաքանակի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների գրավոր ու բանավոր հարցումներին երբեք հստակ պատասխան չի տրվել:

Մամուլի տվյալների համաձայն նրանց թիվը բավականին շատ է, քանի որ երկրի տարբեր շրջաններ Էրդողանի այցերի ժամանակ ուղղաթիռներից ու զրահամեքենաներից բացի երբեմն հարյուրավոր մեքենաներից բաղկացած ավտոշարասյուններ են ուղեկցում նրան: