Թուրքիայի Իսթիքլալ փողոցի պայթեցման իբր թե հեղինակը դատապարտվել է երեք հազար տարվա ազատազրկման

0
261

Թուրքիայի Իսթիքլալ փողոցի պայթեցման իբր թե հեղինակը դատապարտվել է երեք հազար տարվա ազատազրկման։

2022 թվականի նոյեմբերի 13-ին, Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի (6 սպանված, 81 վիրավոր) մեղադրանքով ձերբակալված Ահլամ Ալբաշիրը, ով իբր թե իրականացրել է պայթյունը, դատապարտվել է 7 անգամ ցմահ ազատազրկման՝ մինչև 3 հազար 9 տարի ժամկետով։

Կոստանդնուպոլսի գլխավոր դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի կողմից 35 անձի նկատմամբ ևս նախապատրաստել է մեղադրական, որի եզրակացությունն ընդունվել է։
35 կասկածյալների թվում են PKK/KCK քրդական կազմակերպության գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը և փախուստի մեջ գտնվող Հուլյա Օրանը։ Նրանք ևս դատապարտվել են 7-ական անգամ ծանրացված ցմահ ազատազրկման, 3 հազար 16 տարի ժամկետով։

No description available.