Հայ առաջին տիեզերագնացը Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել իր կրած կրծքանշանները

0
603

 

Ջեյմս Բաղյանը Հայաստանի պատմության թանգարանում

Հայ առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանը Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները, հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։
Նա գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ծանոթացել թանգարանի ցուցադրություններին։

Ջեյմս Բաղյանը Հայաստանի պատմության թանգարանում

«Այս նմուշներն առաջինն են մեր թանգարանում, որոնք եղել են տիեզերական ճամփորդությունների վկաներ և հայկական գիտական մտքի նվաճումների հերթական խորհրդանիշներ են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բաղյանը Հայաստանում է Starmus միջազգային փառատոնի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։
Первый астронавт армянского происхождения Джеймс Багян подарил нашивки, которые он носил на униформе во время своих космических полетов Музею истории Армении в рамках Международного фестиваля Starmus - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2022

Ջեյմս Բաղյանի շքանշանը

Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։