Հայ գերիների գնդակահարումը պատերազմի հանցագործություն է և պետք է պատժվի․ HRW

0
499

Հայ անզեն ռազմագերիների գնդակահարումը պատերազմական հանցագործություն է, որի մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, հայտարարել է հեղինակավոր Human Rights Watch-ը։

Միջազգային իրավապաշտպան այս կազմակերպությունը քննարկման է ենթարկել սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, որտեղ երևում են առնվազն յոթ հայ ռազմագերիների գնդակահարություն՝ «ամենայն հավանականությամբ ադրբեջանական ուժերի կողմից»։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ դատախազության հարուցած քրեական գործն արդյունավետ լինի, և հանգեցնի, որ մեղավոր զինվորները և հրամանատարները կանչվեն պատասխանատվության», – հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը։

«Գերի հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ոիլյամսոնը։