Հայ գերիների մահապատիժը պատերազմական հանցագործություն է և պետք է պատժվի. Տոյվո Կլաար

0
481

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում հայ ռազմագերիներն ակներևաբար մահապատժի են ենթարկվում», – Թվիթերում գրում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», – շեշտում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը: