ՀՀ կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

0
577

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր:

Այս կապակցությամբ օրենքի նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում. չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց նիստի մեկնարկին:
Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի ՀՀ Ազգային ժողով: