Հունական եւ կիպրական մամուլին «դասեր» տալուց եւ սպառնալուց հետո, ՌԴ-ը, Հայաստանից պահանջում է ճնշել հայաստանյան մամուլը

0
583

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք հայտնելով «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ տեղական ԶԼՄ-ներում «ցինիկ նյութերով» և ռուսական կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով։

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերով, որոնք վիրավորական և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Դիտարկում ենք դա որպես ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման զրպարտության հետևում, որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք նման անբարյացակամ դրսևորումները կասեցնելուն ուղղված քայլեր՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համապատասխան նոտան ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։