Շարլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Փաշինյանի և Ալիևի հետ

0
490

Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցած մի քանի միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել:

Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- ասել է Եվրոպական խորհրդի անանուն ներկայացուցիչը: