Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ են իրականացրել Սյունիքում

0
489

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ), կարևորելով բժշկական ծառայությունների շարունակական զարգացումը, ՀՀ մարզերում նախաձեռնել է գիտագործնական միջոցառումների և գիտաժողովների շարք, որը կրում է «Ուռուցքաբանական ֆորում» անվանումը:

երկրորդ՝ «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորումը», տեղի է ունեցել Կապանում: Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով կարևորել է պարբերաբար այցերը մարզեր, դրանց ջրջանակում տեղի բժիշկների հետ համագործակցությունները, բնակչության համար անվճար հետազոտությունները` կենտրոնի բժիշկների մասնակցությամբ:

«Ֆորումի ընթացքում, որին մասնակցելեն շուրջ 20 մասնագետ (ՈւԱԿ-ի բաժանմունքների ղեկավարներ, բժիշկներ):

Ֆորումին զուգահեռ Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների համար ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ են իրականացրել ՈՒԱԿ-ի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազի ներկայացուցիչները:

Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 200 բնակիչ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ: «Մեզ համար կարևոր է, որ մեր երկրի բնակչությունը ստանա որակյալ մասնագիտական խորհրդատվություն, հետագայում` բուժում`  անկախ բնակության վայրից»,- հայտնում են կենտրոնից: