Պուտինը, Փաշինյանը և Ալիևը նոյեմբերի 26-ին կհանդիպեն Սոչիում

0
483

Նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբանակցեն Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերի մասին։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված հարցերը հստակեցնելուն», ասված է հայտարարության մեջ։