Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը

0
479

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցեր։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: