ՌԴ նախագահի խոսնակը արձագանքել է ՀՀ Վարչապետին

0
461

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չստորագրելու փաստին, նշել է. «ՀՀ վարչապետը հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Երևանի և Բաքվի հարաբերությունների հարցում գնահատել որպես ֆիասկո (լիակատար ձախողում)»:

Նա հավելել է. «Սա Երևանի գնահատականն է, դրա իրավունքը Երևանն ունի: Բայց մյուս կողմից էլ, ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ»: