ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողով. ՌԴ նախագահի խորհրդական

0
313

Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք կառաջարկենք եռակողմ ձևաչափով հերթական գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ և հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները», – ասել է նա:

Ուշակովը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը, ընդ որում՝ Մոսկվայում կարծում են, որ «կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ մասնակցությամբ»: