Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են մեկնարկել

0
401

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ են սկսել։

Վրաստանի ՊՆ փոխանցմամբ՝ «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ վարժանքների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումն ու փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկողության բարելավումը»։

«Կովկասյան արծիվ» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի երեք երկրներից մեկում՝ հերթականությամբ։